‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ ստացած Կլաուդիո Մարկիզիոյին:
«Ցանկանում եմ Մարկիզիոյին շնորհավորել հիանալի կարիերայի համար: Նա Իտալիայի հավաքականում և Թուրինի «Յուվենթուս»-ում» ֆանտաստիկ տարիներ է անցկացրել:
Մենք չենք հետաքրքրվում Կլաուդիոյի ծառայություններով, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմն արդեն ամբողջովին համալրված է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Նշենք, որ Մարկիզիոյի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես նաև մի շարք չինական ակումբներ:
‘