‘Գվարդիոլա. ««Շախտյորը» Գերմանիայում կարող էր պայքարել չեմպիոնության համար»’

596

«Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է ուկրաինական ակումբին՝ նշելով, որ թիմը կարող էր հավակնել Բունդեսլիգայում հաղթանակի։

««Շախտյորում» այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, ինչպիսիք խաղում են Գերմանիայի թոփ-ակումբներում։ Կարծում եմ՝ այդ թիմը կկարողանար պայքարել Բունդեսլիգայում հաղթանակի համար, եթե գերմանական ակումբ լիներ։ Եթե մենք նրանց հարձակվողական ոճի ֆուտբոլիստներին թույլ տանք ազատ գործել, ապա խնդիրներ կունենանք»,-ասել է իսպանացի մասնագետը։

Նախորդ հոդվածը‘Vozpopuli. Զիդանն ամռանը կփոխարինի Անչելոտիին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման մրցավարի անունը ‘