‘ Գվարդիոլա. «Շատ եմ հարգում Լուչեսկուին»’

610

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուի աշխատանքը՝ Դոնեցկի «Շախտյորում»: 

«Ես շատ եմ հարգում «Շախտյորին» և Միրչա Լուչեսկուին: Նա շատ խելացի մարզիչ է, ով ստեղծել է Եվրոպայի լավագույն թիմերից մեկը: «Բարսելոնայի» ղեկին ես «Շախտյորի» հետ հանդիպել եմ 5 անգամ: Մենք ունեինք հիասքանչ թիմ, բայց, այնուամենայնիվ, շատ դժվար էր նրանց հետ խաղալը: Դուք, երևի, կհիշեք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը, երբ մենք հաղթական գնդակը խփեցինք ավելացված ժամանակում և այդ նույն ժամանակներում նրանք նույնիսկ կարողացան հաղթել մեզ՝ մեր իսկ հարկի տակ»,-ասել է Գվարդիոլան: 

Նախորդ հոդվածը‘Էրմիտաժի աշխատակիցներին արգելվել է մենակ մտնել գրապահոց ‘
Հաջորդ հոդվածը‘Ալվարո Մորատա. Բունդեսլիգայում «Բորուսիայի» տեղը ոչ մի նշանակություն չունի’