‘Գվարդիոլա. Ռայոլան պետք է հարգի շներին’

1544

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլային, ով օրեր առաջ վիրավորական խոսքեր էր ասել իսպանացի մասնագետի հասցեին:

Վերջապես մարդիկ իմացան իմ գաղտնիքներն ու նաև, որ ես վատ մարդ եմ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես:

Ես երբեք չեմ շփվել Ռայոլայի հետ, և հնարավոր է, որ Իբրահիմովիչն է իմ մասին նրան ինչ-որ բան պատմել:

2 ամիս առաջ նա ինձ առաջարկում էր գնել Մխիթարյանի և Պոգբայի տրանսֆերները: Ինչո՞ւ. նա ցանկանում էր, որ Մխիթարյանն ու Պոգբան խաղան մեզ մոտ: Ռայոլան պետք է պաշտպանի իր հաճախորդներին և հասկանա, որ պետք չէ տանել նրանց իմ նման շների մոտ: Սխալ է մարդկանց շան հետ համեմատելը: Նա պետք է հարգի շներին:

Նախորդ հոդվածը‘GRENKE Chess Classic սուպերմրցաշար, 6-րդ տուր. Արոնյանը կիսեց միավորը Կարլսենի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանում այլևս Մխիթարյանը խաղադաշտ դուրս չգա’