‘Գվարդիոլա. «Սա ծանր մրցաշրջան էր, ու ես բարձր եմ գնահատում այն, ինչին նրանք հասան»’

1001

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսպ Գվարդիոլան մեկնաբանել է ՉԼ-ի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղը, որն ավարտվեց գերմանական ակումբի 3:0 հաշվով պարտությամբ:

«Չեմ ասի, թե ինչ եմ մտածում Մեսսի մասին: «Բարսելոնան» միայն Մեսսին չէ: Այն շատ լավ թիմ է, որն այսօր վստահ գործեց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Դրա կազմում կան նաև այլ հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեյմարն ու Սուարեսը: Մենք փորձում էինք հսկել խաղը, որպեսզի Մեսսին ավելի պակաս ակտիվ լինի: «Բավարիան» լավ արդյունքից 15 րոպե հեռավորության վրա էր:

Հպարտ եմ իմ թիմով, այս խաղացողներով, մենք կարողացանք հասնել այստեղ ու հաղթել Բունդեսլիգան: Ես տղաներին ոչնչում չեմ կարող մեղադրել: Սա ծանր մրցաշրջան էր, ու ես բարձր եմ գնահատում այն, ինչին նրանք հասան»:

Նախորդ հոդվածը‘Նադալ. «Յուվենտուսի» հետ խաղից հետո «Ռեալի» արդյունքն ամենավատը չէ’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» փորձում է ձեռք բերել բելգիական «Բրյուգեի» հարձակվող Օբի Օուլարեի տրանսֆերը(տեսանյութ)’