‘ Գվարդիոլա. «Վստահ եմ՝ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում»’

722

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Պադերբորնի» դեմ հանդիպումը: Նշենք, որ հյուրընկալվելիս մյունխենյան ակումբը 6:0 հաշվով հաղթանակ տարավ:

«Մենք լրջորեն էինք տրամադրված եւ մրցակցին թույլ չէինք տալիս, որպեսզի մեր դարպասի մոտ իրական վտանգավոր պահեր ստեղծի: Մեզ համար դժվար էր, քանի որ նրանք 5 պաշտպանով էին խաղում: Ես նախկինում էլ էի ասում, որ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում: Հիմա արդեն դրանում համոզված եմ»,_ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Պադերբորնը» 23 միավորով 15-րդ հորիզոնականում է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. ««Ռեալի» հետ պայմանագրիս երկարաձգելու հարցը կախված չէ տիտղոսներից»’
Հաջորդ հոդվածը‘Էդեգորը պաշտոնական խաղում առաջին գոլն է խփել(տեսանյութ)’