‘Գվարդիոլա. «Տիկի-տական աղբ է ֆուտբոլում»’

945

«Բավարիայի» գլխավոր մարզիչը շատ բացասական է արտահայտվել մի ժամանակ «Բարսելոնայում» այդքան սիրված խաղաոճի՝ տիկի-տակայի մասին:

«Ես ատում եմ փոխանցումը հանուն փոխանցման, այդ ամբողջ տիկի-տական; Դա աղբ է ֆուտբոլում, և այստեղ չկա նպատակ; Երբ դու փոխանցում ես կատարում, պարտավոր ես մտածել հակառակորդի դարպասը գրավելու մասին: Այդ ամբողջի նպատակը պետք  դառնա գոլը, այլ ոչ թե գնդակի գեղեցիկ գլորումները դաշտուվ մեկ:

Փոխանցումներ պետք է կատարել հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, իսկ հետո վճռորոշ հարված հասցնելու նպատակով: Իսկ տիկի-տական խաղաոճ է, որը նշանակում է  անիմաստ և առանց նպատակի ֆուտբոլ»,-ասել է մարզիչը բրիտանական լրտվամիջոցներից մեկին:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցում Պուտինի և Մերկելի հայացքները կրկին տարբեր են եղել’
Հաջորդ հոդվածը‘Միշել Պլատինին քննադատել է Յոզեֆ Բլատերին և նրա կատարած աշխատանքը’