‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է նոր մրցաշրջանում ավագի ընտրության մասին.
«Ֆուտբոլիստները իրենք պետք է ընտրեն թիմի ավագին, հենց նրանք պետք է կատարեն այդ ընտրությունը: Ես չեմ մասնակցում նրանց հանդիպումներին և հանդերձարանում քննարկումներին: Նրանք պետք է լավագույն թեկնածուին ընտրեն, որը խաղադաշտում կներկայացնի թիմի շահերը:
Ես թիմում այնքան էլ շատ ժամանակ չեմ անցկացրել, նրանք իրար շատ ավելի լավ գիտեն: Սա նրանց պատասխանատվությունն է:
Կոմպանին կարող է չխաղալ երկու պատճառներով. կամ վնասվածքի պատճառով, կամ՝ իմ որոշմամբ:
Սա խնդիր չէ: Մենք բավականաչափ փորձառու խաղացողներ ուննեք՝ Հարտը, Սաբալետան, Տուրեն, Ագուերոն: Նրանք կորոշեն ավագին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում The Daily Mail-ը:
‘