‘
Ռիոյի Օլիմպիական խաղերի ավարտից հետո գվինեացի մարզիկների 40 տոկոսը չի վերադարձել հայրենիք։
Լողորդ Ամադու Կամարան ու ձյուդոյիստ Մամե Ադամա Բանգուրան առանց որեւէ մեկին զգուշացնելու որոշել են մնալ Բրազիլիայում։
«Լողորդ Ամադու Կամարան ու ձյուդոյիստ Մամե Ադամա Բանգուրան հեռացել են օլիմպավանից ու մնացել Բրազիլիայում։ Նրանք չեն վերադարձել մեզ հետ հայրենիք»,- Գվինեայի Օլիմպիական կոմիտեի անդամ Ատեֆ Չալոբայի խոսքը մեջբերում է «Reuters»-ը։
2012 թվականի Խաղերին Մեծ Բրիտանիայում ապաստան են խնդրել 5 գվինեացի ու 17 կամերունցի մարզիկներ։
‘