‘Գվինեա-Բիսաուում 7 կարմիր բերետավոր է զոհվել. Իշխանությունները մեղադրել են Պորտուգալիային’

712

Կիրակի գիշերը Գվինեա-Բիսաուում «կարմիր բերետավորների» հատուկ նշանակության զորամասերից մեկի վրա իրականացված հարձակման հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Երկրի իշխանությունների որակմամբ՝  կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ է:

Չնայած նրան, որ հարձակումն իրականացնողների ինքնությունն առայժմ հայտնի չէ, գվինեական իշխանությունները մեղադրանք են հնչեցրել Պորտուգալիայի հասցեին: Պաշտոնական Լիսաբոնն առայժմ չի արձագանքել այդ մեղադրանքներին:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Չվերթները նորմալ սպասարկվում են, սակայն «Արմավիան» մտահոգված է ‘
Հաջորդ հոդվածը‘Մրցավարը խաղի ընթացքում 9 կարմիր քարտ է ցույց տվել’