‘Գրանորություն. Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները ‘

5989

Կյանքի հաղթական, թափանցիկ «Կամարից» այն կողմ սկսվում է մինիմալիստական գերեզմանոցը՝ լեցուն տարբեր ոճի կանչող-վանող տապանաքարերով: Քարերից շատերի վրա՝ ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, գծիկի տեսքով ամբողջական օրագիր կա: Օրեր, որ ապրել ես կամ չես ապրել. տարերային, համակարգված, Սենի նման հարահոս՝ վրան կամրջակներ: Ապրել կամ չես ապրել սիրելով՝ մարդուն, նրա վտանգավոր համարվող, հաճախ անկենդան, միաժամանակ՝ ձգող ու շնչող մարմինը: Հետո սկսում են զգացողություններն ու գործողությունները թափանցել, ու «արատներ ու շեղումներ» ունեցող «օրագրերը» դառնում են արհամարհված, կշտամբված, նույնիսկ՝ «պղծված» դիասեր՝ պոստ-կյանքի կողմից…

«Վերջին գիշերը լողացրի Սյուզանին, հագցրի նրա բարակ ներքնաշորերը, քաղքենիական կոստյումը, որ երանությամբ հանել էի երկու շաբաթ առաջ: Շալի մեջ փաթաթած՝ նրան տարա մինչև մեքենաս: Սյուզան դու կանաչ, դու կապույտ Սյուզան, ներսումդ կարծես բույն են դրել արդեն: Այն պահին, երբ նրան բաց էի թողնում Սենը, ընդերքիցս մի ճիչ պոռթկաց, որի արձագանքն ասես ուրիշ մոլորակից հասավ ականջիս: Թվաց, թե սիրտս էին պոկում ինձնից, թվաց՝ անդամս էին պոկում»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները՝ Սարգիս Դավթյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

 

Նախորդ հոդվածը‘Էդիմար. «Ռոնալդուն չպետք է լրացուցիչ որակազրկում ստանա»’
Հաջորդ հոդվածը‘Ցույց ընդդեմ «Շրջանառության մասին» օրենքի ‘