‘Գրանորություն. «Պատմական առեղծվածներ» ‘

1976

Յուրաքանչյուր երեխա կարիք ունի իր սեփական գաղտնիքն ունենալու: Իսկ գաղտնիքը ծնվում է առօրյա խորհրդավորությունից: Մի բան, որը գուցե տարօրինակ կամ առեղծվածային չէ, սակայն այլ դիտանկյունից նայելիս բոլորովին ուրիշ տեսք ու կերպար է ընդունում: Իսկ պատմության ընթացքի մեջ սովորական թվացող դետալներն ուռճանում, ռոմանտիկական փայլով են հագենում: Արքաները մեզ թվում են արձանատիպ-վսեմ, ավազակները` ինքնազոհ-քաջ, իսկ ծովահենները` ուրախ, ազատորեն արկածախնդիր և առանց մեկ աչք-ունքի: Նրանց կյանքի այլ մանրամասները լեգենդ կոչվածը անողոքաբար կրճատում է…

Ծովագայլեր

«Եթե ձեզ հանգիստ չեն տալիս ծովահենների անթիվ գանձերի մասին երազանքները, ապա այս գիրքը ձեզ համար է: Դրա քողարկված գաղտնարաններում դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք ամենադաժան ծովահենների, նրանց օրենքների ու բարքերի, նավերի ու դրոշների, ծովամարտերի ու թաքնված գանձերի մասին: Հեքիաթային հարստության տեր դառնալու համար դուք պետք է հավաքեք քարտեզը`ընթացքում ամենատարբեր գլուխկոտրուկներ լուծելով…
…Ուրեմն ճանապարհ ընկնենք՝ պարզելով մեր Զվարթ Ռոջերը*…»
*Զվարթ Ռոջեր` ծովահենների սև դրոշը, վրան մահվան խորհրդանիշ` սպիտակ գանգ և ոսկորներ:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պատմական առեղծվածներ» շարքով լույս ընծայված՝ շարժվող նկարներով, քարտեզով և ուղեցույցով «Խիզախ ծովահենների գաղտնիքները» ինտերակտիվ գիրքը հարցրեք գրախանութներում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Էդ Հայաստանին ասացին՝ «ի վսյո՛»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ֆինանսների նախարարը ազդարարել է ռուբլու անկման ավարտը’