‘
Երբ հանգում ենք այն մտքին, որ պատմությունը մեծ խորաթափանցությամբ է բացահայտվում
Տարօրինակ է, բայց պատմական իրականության մեջ ամենակարևոր գործող անձինք «փոքր մարդիկ» են: Դարաշրջանը հաճախ մեծ ու թանձր վրձնահարվածներով է ամբողջանում: Այսինչ ճակատամարտում այնինչը հաղթեց, հաջորդ ինչն արգելվեց, երրորդ ոչինչը գահակալեց, ժանտախտը մայրցամաքը լափեց, գրքերը լուռ մնացին, այլախոհ փախուստի ճանապարհն այրվեց: Էլ ի՞նչ… Պատմությունը պաթոսային zoom է սիրում: Բայց խնդիրները, դրանց առաջացման պատճառները, վախերը, ուրախությունը, կյանքը, հաճախ ավարտին մոտ ծնունդն ու էդ դարաշրջանին հատուկ կարճ ու հատու մահերը պարզվում են, երբ ցաք ու ցրիվ փաստաթղթերի, տեղեկությունների ու գրքերի նեղլիկ պատուհանից ներս ես նայում՝ տեսնելու «փոքր մարդկանց»՝ պաթոսային zoom-ից զուրկ ապրածն ու զգացածը:
«Բերանը, որից մի սպի էր ձգվում դեպի քթանցքները, մեծ էր ու տձև, ավելի շատ ծռված դեպի աջ, և գոյություն չունեցող վերին շրթունքի ու ցցված, մսալի ստորին շրթունքի միջև երևում էին անհավասար , սևացած և շան ժանիքների պես սուր ատամները:
Մարդը ժպտաց (կամ առնվազն ես այդպես կարծեցի) և ցուցամատը նախազգուշաբար վեր ցցելով՝ ասաց.
-Penitenziagite1! Զգոն եղիր, երբ draco venturus est2, հոգիդ կրծելու: Մահն է super nos3! Աղոթիր, որ սուրբ պապը փրկի մեզ ի չարե և todas4 մեղաց…
1. Ապաշխարեցե՛ք (ժողովրդախոսակց. լատ.):
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար***գիր» շարքով լույս ընծայված Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:
‘