‘
Աշխարհի առաջնության խմբային փուլի Մեքսիկա – Շվեդիա խաղում (0:3) պատմական դեպք է գրանցվել:
Opta-ն հաղորդում է, որ «ացտեկների» կիսապաշտպան Խեսուս Գալյարդոն դարձել է մունդիալների պատմության ամենաարագ դեղին քարտ ստացած ֆուտբոլիստը: Նա զգուշացվել է հանդիպման 15-րդ վայրկյանին կատարած խախտման համար:
Հավելենք, որ ամենաարագ կարմիր քարտն արձանագրվել է 1986 թվականին: Ուրուգվայցի Խոսե Բատիստան հեռացվել է խաղի 51-րդ վայրկյանին:
‘