‘Գրանցվեց և լիցենզավորվեց նաև «Ցե-Կվադրատ»-ը’

967

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 29-ի որոշմամբ գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ինչպես փոխանցում է ԿԲ մամլո ծառայությունը, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: «Ազատությունը» հիշեցնում է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկի ստացած երկու հայտերից մեկը «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ինն է:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 19-ին գրանցել և ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա է տրամադրել մյուս հայտատու՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը: 

Նախորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդի» 100%-ը անցավ «Գազպրոմին»’
Հաջորդ հոդվածը‘Երթի մասնակիցները սպասում են բերման ենթարկված ակտիվիստների ազատ արձակմանը’