Գրեթե միաժամանակ բալիստիկ հրթիռներ են փորձարկել

133

Հյուսիսային և Հարավային Կորեաները մի քանի ժամվա տարբերությամբ բալիստիկ հրթիռների թեստային արձակումներ են իրականացրել, ինչը վկայում է, որ թերակղզում սպառազինության մրցավազքը սաստկանում է՝ ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների դադարեցման ֆոնին։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը, որը հետևել է փորձարկմանը, հայտարարել է, որ իր երկիրն այժմ «արդյունավետ միջոց ունի Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքների դեպքում՝ երբ էլ որ դրանք լինեն»։

Նա շեշտել է, որ Հարավային Կորեան կընդլայնի իր ռազմական ծրագրերը, որպեսզի միշտ ուժով գերազանցի Հյուսիսային Կորեային։

Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը տարածել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի քրոջ՝ Կիմ Յո Չենի մեկնաբանությունները, որը Մուն Ջե Ինի խոսքն անվանել է անտրամաբանական, ցավալի և հարաբերությունների խզման տանող։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔաղաքացիությունից զրկված «ջիհադիստի կինը» զղջում է
Հաջորդ հոդվածըԱհաբեկիչների առաջնորդ է սպանվել