‘
Բրազիլական «Գրեմիո»-ի նախագահ Ռոմիլդո Բոլզանը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Արթուր Ռամոսի տրանսֆերը «Բարսելոնա» մոտ է ավարտին:
«Մոտ ենք տրանսֆերն ավարտին հասցնելուն: Փաստաթղթերը դեռ ստորագրված չեն, բայց գործարքն ավարտական փուլում է: Կարծում եմ՝ վաղը կամ 2 օրից ամեն ինչ կավարտվի»,- Բոլզանի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Շշուկներ կան, որ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 40 միլիոն եվրո կվճարի «Գրեմիո»-ին:
Նախորդ մրցաշրջանում Արթուրը մասնակցել է 50 հանդիպման և խփել է 2 գոլ: «Գրեմիո»-ի հետ նա դարձել է Լիբերտադորեսի Գավաթի գավաթակիր:
‘