‘
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական «ներխուժման» դեպքում երկիրը պատրաստ է պաշտպանության:
«Մենք պետք է պատրաստ լինենք՝ հոգեբանորեն, քաղաքականապես, տեխնոլոգիապես, սրտով և հոգով»,- հայտարարել է նախագահը գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը նաև նշել է Ռուսաստանի ռազմական գերազանցությունը՝ ընդգծելով, որ լիտվացիները պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը ցանկացած հակառակորդից:
Բացի այդ՝ Գրիբաուսկայտեի կարծիքով՝ արևմտյան պետությունները թերագնահատում են Մոսկվային և նրան չափազանց մեղմ են վերաբերվում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘