‘
Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը աղմկոտ հայտարարություն է արել ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերաբերյալ։
«Ես համեմատում եմ 2016 թվականը այս տարվա հետ և կարծում եմ, որ ես պետք է լինեի լավագույն եռյակում։ 2016-ին ես պարտվեցի երկու եզրափակիչներում, բայց ընդգրկված է լավագույն եռյակում, իսկ այս տարի հաղթեցի երեք եզրափակիչ, բայց լավագույն եռյակում չկամ»։
Հիշեցնենք, որ Գրիզմանը այս տարի հաղթել է Եվրոպա լիգայի խաղարկությունում, Աշխարհի առաջնությունում և Եվրոպայի սուպերգավաթում։
‘