‘
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ասում է, որ հոգնել է «Ատլետիկոյից» հեռանալու մասին լուրերից։ Նա մեկնաբանել է Իսլանդիայի հավաքականի հետ վերջերս կայացած խաղը՝ շոշափելով նաև իր ապագայի վերաբերյալ թեման։
— «Բարսելոնա» տեղափոխվելու լուրերի մասին կասեմ հետևյալը. հոգնել եմ ամեն տարի նույն կանխատեսումները լսելուց։ Ամառային տրանսֆերային պատուհանի նախօրեին մամուլում կրկին բարձրացվել է այդ թեման, բայց ես արդեն իմունիտետ եմ ձեռք բերել այդպիսի խոսակցությունների դեմ։
Իսլանդացիների հետ մրցավեճի մասին կարող եմ ասել, որ մեզ համար դժվար էր մրցակցել այդ հավաքականի հետ, բայց ես կարողացա լավ հանդես գալ և գոլ խփել։ Հասկանում եմ, որ ես պետք եմ հավաքականին։ Հիմա մնում է «Ատլետիկոյի» հետ հաջող եզրափակել մրցաշրջանը Պրիմերայում,- ասել է Գրիզմանը։
‘