‘
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը քառորդ եզրափակչի Ուրուգվայի դեմ խաղի նախօրեին խոստովանել է, որ համակրում է ուրուգվայցիներին:
«Ես Ուրուգվայի իրական երկրպագո՞ւ եմ: Իհարկե, այո: Շատ ընկերներ ունեմ այդ երկրից: Նույնիսկ Դիեգո Գոդինին խնդրել եմ, որ ինձ համար Էդինսոն Կավանիի մարզաշապիկը վերցնի: Բացի դրանից, «WhatsApp»-ի էջիս գլխավոր նկարը Ուրուգվայի դրոշն է:
«Ռեալ Սոսյեդադում գլխավոր մարզիչ Մարտին Լասարտեն ուրուգվայցի էր: Իսկ երբ առաջին թիմումս սկսել էի խաղալ, այնտեղ էլ մի ուրուգվայցի հարձակվող կար՝ Կառլոս Բուենոն»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
‘