‘Գրիզման. Է՞լ ինչ պետք է անեմ «Ոսկե գնդակ»-ը նվաճելու համար ‘

963

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն ամփոփել է «Ոսկե գնդակ»-ի քվեարկության արդյունքները:

«Հպարտ եմ, որ մրցանակի հավակնորդների թվում էի, սակայն մեկ բան անհասկանալի է: Ես հաղթել եմ աշխարհի առաջնությունում, բացի դրանից էլ, նվաճել եմ Եվրոպա Լիգայի գավաթը: Է՞լ ինչ պետք է անեմ, որ նվաճեմ «Ոսկե գնդակ»-ը: Չգիտեմ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 27-ամյա ֆուտբոլիստը երրորդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ «Ոսկե գնդակ»-ը բաժին հասավ «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Նախորդ հոդվածը‘Հատուկ դատախազը դատավորին առաջարկել է «չնստեցնել» Թրամփի նախկին խորհրդականին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև’