‘Գրիզման. Մբապեին մեծ ապագա է սպասվում ‘

1256

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ հավաքականի իր խաղընկեր Կիլիան Մբապեին մեծ ապագա է սպասվում:

«Մբապեն կարող է շատ ուժեղ ֆուտբոլիստ դառնալ: Նա միշտ միտված է դեպի դարպասը: Եթե նա ավելի քիչ մնա գծերի մեջ ու հաճախ հայտնվի անհրաժեշտ դիրքում, կարող է յուրաքանչյուր մրցաշրջանում 50 գոլ խփել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 3 խաղում խփել է 4 գոլ գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխելն իր առաջին ռեկորդն է սահմանել ՊՍԺ-ի ղեկին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է Պոգբայի հետ բանակցությունները’