‘Գրոզնիում գրոհայիններին ոչնչացնելու գործողությունն ավարտական փուլում է (տեսանյութ)’

1190

Գրոզնիի կենտրոնում՝ Մամուլի տանն իրականացված գործողության արդյունքում, ոչնչացվել է յոթ գրոհային, օպերատիվ շտաբում լրագրողներին հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով անձամբ է ղեկավարում այդ գործողությունը:

Գրոզնու կենտրոնում գրոհայիններն սպանել էին երեք ոստիկանի և գրավել Մամուլի տունը: Գրոզնիում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել: Տեղացիները սոցցանցերում գրում են, որ Մամուլի տանը կատաղի փոխհրաձգություն է տեղի ունենում: Նաև շենքում հրդեհի մասին տեղեկություններ հայտնվեցին, որոնք պաշտոնապես չեն հաստատվել:

«Մամուլի տունը լիովին շրջափակված է, ահաբեկիչներն այնտեղից հեռանալու հնարավորություն չունեն»,- ասել է Կադիրովը: Նրա խոսքով՝ բոլոր միջոցները ձեռք են առվել, որպեսզի խաղաղ բնակիչներ չտուժեն: Մամուլի տանը քաղաքացիական անձինք չկան, նրանք բոլորը դուրս են բերվել, հավաստիացրել է Չեչնիայի ղեկավարը: Փոխանցում է echo.msk-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն կավարտի ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկումները (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նախագահական նստավայրի դիմաց են’