‘Գրոհայինները գրավել են թուրքական հյուպատոսարանը Իրաքի Մոսուլ քաղաքում’

646

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում գրավել են Թուրքիայի հյուպատոսարանը, լրագրողներին տեղեկացրել է Իրաքի ոստիկանության անանուն մի գնդապետ:

 Ըստ նրա՝ խմբավորման գրոհայինները առևանգել են թուրք հյուպատոսին և նրա 24 թիկնապահներին ու օգնականներին:

РИАНовости-ի փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտական առաքելության գերեվարված աշխատակիցների թիվը 48-ն է, հաղորդել է NTV հեռուստատեսությունը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությանը:

Նախնական տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացիները և դիվանագիտական առաքելության աշխատակիցներն այժմ գտնվում են գրոհայինների կենտրոնակայանում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը գտնվում էր ԱՄՆ-ում, շտապ կարգով դադարեցրել է իր այցը և վերադարձել Թուրքիա, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը:

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլ քաղաքում: Նրանք հայտարարել են, որ խոշոր գրոհ են կազմակերպում Իրաքի կառավարության դեմ:

Ըստ եղած տվյալների՝ ավելի քան 500 հազար բնակիչներ արդեն լքել են Մոսուլը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի «Տնանկների շարժում». ԱԱ-2014-ը չենք ձախողի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Վեցուկես կետ` 12 պահանջի մասին’