‘Գրոհայինները գրավել են Իրաքի խոշորագույն ՆՎԳ-ի տարածքի 75 %-ը’

562

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները իրենց վերահսկողությունն են հաստատել Բայջիում գտնվող՝ Իրաքի նավթավերամշակման խոշորագույն գործարանի տարածքի 75 %-ի նկատմամբ, հաղորդել է Reuters-ը:

«Գրոհայիններին հաջողվել է ներխուժել գործարանի տարածք: Ներկա պահին նրանց վերահսկողության տակ են արտադրական հզորությունները, վարչական շենքը և չորս դիտաշտարակներ: Դա ամբողջ գործարանի տարածքի 75 %-ն է»,- նավթավերամշակման գործարանի ներկայացուցչի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Նա նաև հավելել է, որ գրոհայինների և Իրաքի ուժային կառույցների աշխատակիցների միջև բախումները շարունակվում են գործարանի գլխավոր մուտքից ոչ հեռու: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել հետաքննել ռուսաստանցի լրագրողների մահվան հանգամանքները’