Գրոհել են նախագահական պալատը, կան զոհեր

407

Շիա ազդեցիկ իմամ Մուքտադա աս Սադրը՝ միլիոնավոր հետևորդներ ունեցող ամենաերևելի գործիչներից մեկը Իրաքի քաղաքական ասպարեզում, հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։

Դրանից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի», որտեղ տեղակայված են օտարերկրյա առաքելությունները, ապա՝ նախագահական նստավայր։

Ուժայինները գործի են դրել հրազեն և արցունքաբեր գազ, քաղաք են մտցվել կանոնավոր զորքեր, և պարետային ժամ է հայտարարվել։

Բախումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 200-ից ավելին վիրավորվել են։

Թուրքական Anadolu գործակալության տվյալներով՝ Սադրի կողմնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը։ Երկու օր առաջ Սադրը բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Իրաքի քաղաքականությանը 2013 թվականից հետո, երբ ԱՄՆ-ը ներխուժեց երկիր, կոչ էր արել լքել իրենց պաշտոնները (այդ թվում՝ Սադրի դաշինքը նույնպես)։

Ինչպես հաղորդում է Իրաքի INA լրատվական գործակալությունը, անկարգություններ սկսվելուց հետո Մուքտադա աս-Սադրը հացադուլ է հայտարարել այնքան ժամանակով, քանի դեռ բռնությունները չեն դադարել։ Սակայն, աստվածաբանի գրասենյակը այս լուրը չի հաստատել։

Իրաքի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելությունն այս դեպքերն անվանել է չափազանց վտանգավոր  և կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադարձությունների անվերահսկելի զարգացման։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼուկակուն չի օգնի «Ինտերին» առաջիկա խաղերում
Հաջորդ հոդվածըԹոփ-5 լիգաներում միայն 3 ակումբ միավոր չի կորցրել