Սարատովի մարզի Էնգելս ռազմավարական ավիացիայի օդանավակայանի վրա երկրորդ անգամ գրոհ է իրականացվել անօդաչուի օգտագործմամբ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ զոհվել է երեք զինվորական։
Երկուշաբթի գիշերը ականատեսները հաղորդել են պայթյունի (կամ պայթյունների) մասին Էնգելս քաղաքի օդանավակայանի մոտակայքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ՌՏՈՒ ավիաբազան, և, բաց տվյալների համաձայն՝ որտեղ գտնվում են Ту-160 և Ту-95 հեռահար ավիացիայի ռազմավարական ռմբարկուներ։
Առավոտյան հրապարակվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որի համաձայն՝ օդանավակայանի երկնքում խոցվել է ուկրաինական անօդաչու սարք։ Տեխնիկական կազմի երեք զինծառայողներ մահացել են, ավիացիոն տեխնիկան չի վնասվել, նշել են Ռուսաստանի ՊՆ-ում։
Դեկտեմբերի 5-ին ռուսաստանցի զինվորականները հայտարարել էին, թե ուկրաինական անօդաչուներ են որսացել, որոնք ուղարկվել էին ռուսաստանյան ռազմավարական ավիացիայի երկու օդանավակայաններ՝ Սարատովի և Ռյազանի մարզերում։ Ռյազանի մերձակա Դյագիլևո ռազմական օդանավակայանում այն ժամանակ զոհվել էր երեք զինծառայող։
Փոխանցում է BBC-ն։