Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երկուշաբթի հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին՝ Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ջանքների աջակցության համար։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ գործակալության տեսուչները պատրաստվում են Ուկրաինայի դիմումի համաձայն՝ տեսչություն իրականացնել երկու միջուկային օբյեկտներում։
ԶԱԷԿ-ը Եվրոպայում այժմ գործող ամենախոշոր ատոմակայանն է։ Փետրվարի 28-ին՝ «հատուկ ռազմական գործողության» առաջին օրերին, Ռուսաստանն այն վերցրել էր իր վերահսկողության տակ։ Սեպտեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, Գրոսսիի ղեկավարությամբ, այցելել էր ատոմակայան։ Պատվիրակության հեռանալուց հետո այնտեղ, որպես դիտորդներ, մնացել են գործակալության աշխատակիցները։ Ավելի ուշ ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է հրապարակել՝ կոչ անելով անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ՝ ռազմական գործողությունների պատճառով վթարային իրավիճակներից խուսափելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։