Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրին։ Դրանք անարդյունք են ավարտվել, տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Ավելի վաղ Գրոսսին կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 27-րդ համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (կամ՝ «միջուկային գործարքի») շուրջ բանակցությունները մեռած չեն, և Իրանը կատարում է իր պարտավորությունները։
«Այդպիսով՝ այդ բանակցությունները ոչ մի նոր բան չտվեցին»,- բանակցություններից հետո Reuters գործակալութանը տված հարցազրույցում ասել է Գրոսին։
Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները պատրաստվում են մի քանի շաբաթ անց մեկնել Իրան՝ բանակցությունները շարունակելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։