‘Գրպանահատների պատճառով փակել են Էյֆելյան աշտարակը’

1138

Փարիզում մի քանի ժամով փակել են Էյֆելյան աշտարակը՝ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառով: Նրանք, սակայն, պահանջել են ոչ թե աշխատավարձի բարձրացում, այլ գրպանահատների դեմ պայքարելու երաշխիքներ՝ վճռական և երկարաժամկետ քայլեր այդ ուղղությամբ:

Աշտարակի աշխատակիցների խոսքով՝ վերջին ժամանակները գրպանահատության դեպքերն աճում են սրընթաց կերպով, հանցագործները միավորվել են խոշոր բանդաների մեջ: «Այս խնդիրն ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում: Էյֆելյան աշտարակի մոտ միշտ էլ գրպանահատներ են «աշխատել», բայց հիմա իսկական կազմակերպված հանցախմբեր են գործում, ահա թե ինչու ենք մենք պահանջում ոստիկանության մշտական հսկողություն սահմանել», -ասել է աշխատակիցներից մեկը:

Էյֆելյան աշտարակը համարվում է աշխարհի ամենից շատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, ամեն տարի այն տեսնելու է գալիս առնվազն յոթ միլիոն մարդ: Ֆրանսիայի մայրաքաղաքը գրպանահատության տեսակետից համարվում է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը՝ մի փոքր զիջելով միայն Բարսելոնային և Հռոմին: Երկու տարի առաջ  նույն պատճառով գործադուլ էին հայտարարել նաև Փարիզի մեկ այլ տեսարժան վայրի՝ Լուվրի աշխատակիցները: Փոխանցում է euronews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան ասել է, որ կմերժի «Բարսելոնայի» հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն խոստովանել է,որ ինքը մոլորության մեջ է եղել ‘