‘Գևորգ Կասպարովը վարձավճարով տեղափոխվել է Իրան’

744

32-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը «Միկա» ակումբի գիտությամբ, մեկնել էր Իրան բանակցելու ուժեղագույնների մրցաշարում հանդես եկող Իրանի երրորդ քաղաքը ներկայացնող Սպահանի «Զոբ Ահանի» հետ: Կողմերը համաձայնության են եկել և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը մինչև մայիս վարձավճարով հանդես կգա Իրանում, տեղեկացնում է «Միկա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Կասպարովը ժամանակի հանդես է եկել իրանյան թիմերում` «Պասում», «Ռահ Անում», «Սանաթ Նավթում», «Տրակտորում»: 

Հիշեցնենք, որ Գեւորգ Կասպարովը «Միկայի» հետ դեկտեմբերի 1-ին երկրաձգել էր պայմանագիրը մինչեւ գալիք տարվա օգոստոսը: 

Վարձավճարի ավարտից հետո դարպասապահը իրանյան թիմից կվերադառնա հարազատ «Միկա»: 

Նախորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարը Թուրքիային 6 հատ Patriot հրթիռային համակարգ տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ-ի համագումարը` կառավարության նիստերի դահլիճում, «Ժառանգությանը»՝ «Արմենիա Մարիոթում»’