‘Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի վերաբերյալ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության մասին’

2270

«Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»,- անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են` ասել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Իմ հայտարարությունը հետևյալն է. Քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննությունն է: Դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է այդպես»,- ասաց Գ.Կոստանյանը:

Նրա խոսքերով` արդյունավետ քննության երաշխիքները հետևյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն:

«Չկա «գործի բացահայտվածություն» սկզբունք. ինչու՞, որովհետև գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե իմ նշած երեք սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար դու ճշմարտությունը պարզել ես, իսկ թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը և մեղավորների հայտնաբերելուն, դա հարցի երկրորդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս երեք սկզբունքները ապահովում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց, ապա գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը` հավելելով, որ դա վերաբերում է ցանկացած գործին:

Նախորդ հոդվածը‘Ըստ Կոստանյանի Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը չի խախտել ‘
Հաջորդ հոդվածը‘Ն. Ռիժկով. ԼՂ-ն կարող է ԵՏՄ-ի մեջ մտնել վերջնական կարգավիճակի որոշումից հետո’