‘
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես տեղափոխվել է «Օլիմպիակոս»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Օլիմպիակոսի» հետ 3 տարվա պայմանագիր ստորագրելուց հետո Գևորգ Ղազարյանը առաջին մեկնաբանությունները տվեց ՕԼԻՄՊԻԱԿՈՍ TV-ին:
«Շատ ուրախ եմ, որ հիմա գտնվում եմ Հունաստանում և հպարտ եմ, որ պաշտպանելու եմ «Օլիմպիակոսի» շահերը: Ամեն ինչ կանեմ, որ թիմի հետ հաջողությունների հասնելու համար:
Գիտեմ, որ թիմի նպատակները եղել են միշտ բարձր են՝ չեմպիոն դառնալ, նվաճել գավաթը և որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում: Ես այստեղ եմ, որպեսզի թիմին օգնեմ իրականություն դարձնել այդ նպատակները: Առաջնայինը թիմի հաջողություններն են, հետո նոր անձնական՝ որը էլի կնպաստի թիմին: Գիտեմ, որ «Օլիմպիակոսի» նպատակը հաղթանակներն են և նշանակություն չունի, թե ով է մրցակիցը:
Կսկեմ շուտ սովորել լեզուն, որպեսզի հեշտ շփվեմ երկրպագուների հետ», – նշել է Ղազարյանը:
‘