‘Գ.Ջհանգիրյան. Եթե այցելությունը շատ լուրջ քաղաքական իմաստ ունենա, ես ինքս կհամոզեմ Տեր-Պետրոսյանին ‘

1392

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ ՀԱԿ անդամները չեն այցելում Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին: Պատգամավորը հակադարձեց, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Ստեփան Դեմիրճյանն արդեն այցելել են Հովհաննիսյանին:

Իսկ անձամբ իր չայցելելու հարցին նա հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ, այնտեղ ներկա-բացակա՞ են անում»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եթե այցելությունը շատ լուրջ քաղաքական իմաստ ունենա, ես ինքս կհամոզեմ Տեր-Պետրոսյանին, որ այցելի»,- ասաց Ջհանգիրյանը:  

Նախորդ հոդվածը‘FINITA LA COMEDIA (Ռետրո)’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ամեն ինչ հարկավոր է անել մինչեւ քվեարկության օրը ‘