Ղրղզստանի «Դոսկրեդոբանկ» և Բակայ բանկ» առևտրային բանկերը հայտարարել են ռուսաստանյան «Мир» քարտերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
«Ցավոք՝ «Мир» քարտերի սպասարկումը դադարեցվում է, դա մեր բանկի ներքին որոշումն է»,- հայտարարել է «Բակայ բանկի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ արգելքը «երկարատև կլինի»։
«Այսօրվանից դադարեցվում է «Мир» քարտերի սպասարկումը բանկի վճարման համակարգում»,- նշվում է «Դոսկրեդոբանկի» հայտարարության մեջ, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում։
Ընդ որում՝ գործողությունների վերականգնման ժամկետները և դրանք կասեցնելու պատճառները չեն նշվում։
Մի քանի օր առաջ ռուսաստանյան բանկերի «Мир» քարտերի սպասարկումն անորոշ ժամանակով դադարեցրել էր ղրղզական ևս մի բանկ՝ «Կոմպանիոնը»։
Փոխանցում է tass.ru-ն։