‘Դադաևն իրեն մեղավոր չի ճանաչում Նեմցովի սպանության մեջ’

961

Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները կարողացել են «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում  հանդիպել ու զրուցել Նեմցովի գործով ձերբակալվածների հետ:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներից մեկը՝ Զաուր Դադաևը, իրավապաշտպաններին հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դադաևի խոսքով՝ իրեն ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ՝ դրա փոխարեն ազատ արձակել ընկերոջը՝ Ռուսլան Յուսուպովին:

Ավելի վաղ հետաքննության ներկայացուցիչները հայտարարել էին, թե Զաուր Դադաևն արդեն խոստովանական ցուցմունք է տվել:

 Նաև պարզվել է, որ Դադաևը ներքին զորքերի «Север»  հատուկ գումարտակի շարքերում է եղել ընդհուպ մինչև փետրվարի 28-ը, այսինքն՝ Նեմցովի սպանությունից մեկ օր անց, և զբաղեցրել է հրամանատարի տեղակալի պաշտոնը: Բացի այդ, երեքշաբթի լուրեր են ստացվել, որ մարդասպանները, ամենայն հավանականությամբ, Նեմցովին հետևել են դեռևս անցյալ տարվա աշնանից, իսկ այս փաստը լուրջ հարված է հասցնում այն վարկածին, թե քաղաքական գործչից վրեժ են լուծել Charlie Hibdo-ի առիթով իսլամիստների մասին արված արտահայտությունների համար, որովհետև ֆրանսիական ամսագրի վրա հարձակումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փսակի. Ռուսաստանի ֆինանսական օգնության ծրագիր այլևս չկա’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինները տեսանկարել են իսրայելցի արաբի սպանությունը’