‘ԴԱՀԿ աշխատակցի կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի առիթով ՀՔԾ-ն գործ է հարուցել ‘

719

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքով, տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: Միեւնույն ժամանակ, գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առիթով:

Ըստ աղբյուրի, ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին,  որ իր վարույթում գտնվող  կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու  գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: 

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին ու իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:

 

Նախորդ հոդվածը‘ Ռամոսը բաց կթողնի մեկուկես ամիս’
Հաջորդ հոդվածը‘Բերեզովսկին ՈՒԵՖԱ-ի ամենահուսալի դարպասապահների հնգյակում է’