‘ԴԱՀԿ ծառայողները պարբերաբար մեղադրվում են քրեական հանցանքների մեջ’

1208

 

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Ուշագրավ է, որ սա վերջին երկու ամսվա ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցների կողմից քրեական հանցանք կատարելու չորրորդ դեպքն է, որի վերաբերյալ ՀՔԾ-ն գործ է հարուցել:

Նախորդ դեպքերի մասին՝ այստեղ, այստեղ եւ այստեղ

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը կառավարությունը «ճոխացնելու» վրա շուրջ $500 000 է ծախսել – Hetq.am’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վնասվածք ստացած զինվորի բուժման համար դրամահավաքը շարունակվում է’