‘Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի զինված ներխուժումը Սիրիա’

1799

Սիրիական տարածքի Ջերաբլուս քաղաքի շրջանում թուրքական զորքերի ներխուժումը Դամասկոսը համարում է երկրի ինքնիշխանության խախտում:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական զորքերի ներխուժումը երկրի տարածք՝ Ջերաբլուսի շրջանում, որը գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում: Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը «Եփրատի վահան» գործողությունն անցկացնող Թուրքիայի գործողությունները որակել է երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններ: «Պաշտոնական աղբյուրի» փոխանցմամբ, որը մեջբերում է CAHA լրատվական գործակալությունը, Սիրիայի տարածքում ցանկացած կողմ պետք է պայքար մղի ահաբեկչության դեմ բացառապես Սիրիայի կառավարության համաձայնությամբ և Սիրիական (կառավարական) արաբական զորքերի հետ համագործակցելով:

Աղբյուրը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ նա փորձում է «ահաբեկչության մի տեսակը փոխարինել մեկ ուրիշով»: Սիրիան Թուրքիային կոչ է արել «վերջ դնել այդ ագրեսիային», փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կլաուդիո Բրավոն պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ’