‘
Դամասկոսի կենտրոնում գտնվող Իման մզկիթում ահաբեկչության զոհերի քանակը հասնում է 42, ևս 86 տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Զոհվածների թվում է հայտնի սիրիացի քարոզիչ ու նախագահ Բաշար Ասադի կողմնակից շեյխ Մոհամմեդ Սադի ալ Բուտին, հայտնում է Associated Press-ը: Պարզվել է, որ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը, որին հաջողվել է պայթուցիկ սարքը մզկիթ մտցնել: Իշխանությունները մեղադրում են ծայրահեղական իսլամիստներին: Ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Ապստամբների «Սիրիական ազատ բանակը» հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար:
‘