‘Դամասկոսում անցած գիշեր պայթյունների շարք է գրանցվել ‘

665

Անցած գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել: Բաշար ալ Ասադին հարող ալավիների խմբավորման նկատմամբ իրականացված հարձակումից ժամեր անց ականապատ ավտոմեքենա է պայթել սունիների մզկիթի հարևանությամբ, փոխանցում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Ըստ «Ալ-Վաթան» լրատվական ծառայության փոխանցած տեղեկատվության՝ անցած 48 ժամերի ընթացքում Դամասկոսի մերձակայքում սպանվել է ընդդիմադիր բանակի մոտ 120 զինյալ: Կառավարական ուժերի կորուստների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Կոմկուսը կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը չի ընդունում ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը’