‘Դամասկոսում կրկին հրետակոծվել են հայկական թաղամասերը’

609

Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը հաղորդել է, որ հրետանու արկերը կրկին ընկնում են հայկական թաղամասերի վրա` առանց վիրավորներ արձանագրելու, տեղեկացնում է Yerakouyn.com-ը:

Աղբյուրի համաձայն՝ Հալեպում հեռախոսի քաղաքային եւ բջջային կապերը վերականգնել են, սակայն միջազգային կապերը եւ համացանցը դեռ անջատված են:

«Ազդակ»-ի թղթակիցը տեղեկացրել է նաեւ, որ Դամասկոսի արվարձաններից լսվում են թնդանոթի ձայներ. Կառավարական զորքերը շարունակում են հալածել Լիուա Ֆաթհ անունով զինյալ խմբավորումները Քապունի, Պարզեի եւ այլ շրջաններում:

 

 

Նախորդ հոդվածը‘Թիվ 38-ում «ժառանգության» թեկնածուն պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Գայլերը Կարմիրգյուղում 20 գլուխ ոչխար են հոշոտել’