‘Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հրետակոծման է ենթարկվել’

687

Այսօր Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ենթարկվել է հրետակոծման: Դեսպանատան մամուլի կցորդ Տիմուր Պեչատենկոն հայտարարել է. «Այսօր շրջանը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, ենթարկվել է հերթական ինտենսիվ ականանետման : Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում՝ առաջացնելով նյութական վնաս, մեկ այլ ական պայթել է դիվանագիտական ներկայացուցչության արգելապատնեշի արտաքին կողմում»:

Ականի պայթյունի պատճառով մեկ սիրիացի զոհվել է, ևս 9-ը, այդ թվում՝ դեսպանատան սիրիացի պահապաններից, վիրավորվել են:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ դեսպանատան շենքին հասցվել է աննշան նյութական վնաս: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանատունը այդ հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն, խստորեն դատապարտում է այն, և նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, կամ ովքեր թույլ են տալիս, որ նմանատիպ քայլեր կատարվեն, պետք է կրեն արժանի պատիժ, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են աչքերն ազդում լսողության, ուշադրության և համի ընկալման վրա’
Հաջորդ հոդվածը‘Բարոզուն զայրացած առարկեց Յանուկովիչին՝ բա ինչո՞ւ ոչ Կորեային’