‘Դայկ. ԵՄ-ից դուրս գալուց հետո գուցե կավելանա անգլիացի խաղացողների թիվը’

1426

Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը գտնում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալով կարող է ավելանալ անգլիացի խաղացողների քանակը Պրեմիեր լիգայում։ Հինգշաբթի բրիտանացիները ձայների մեծամասնությամբ քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կարող է մեծ ազդեցություն ունենալ անգլիական ֆուտբոլի վրա՝ հաշվի առնելով առևտրային հաջողություններում օտարերկրացի խաղացողների դերը և Պրեմիեր լիգայի գլոբալ ժողովրդականությունը։

Ինչպես հայտնի է՝ այս պահին ԵՄ-ի սահմանների դուրս խաղացողները պետք է որոշակի թվով հանդիպումներ ունենան իրենց հավաքականներում, որպեսզի Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանան։ Եթե այդ կանոնը կիրառեն նաև եվրոպացի ֆուտբոլիստների նկատմամբ, ապա նրանցից ոմանք պարզապես չեն կարողանա հայտնվել Պրեմիեր լիգայում, ինչպես օրինակ՝ Դիմիտրի Պայեն կամ էլ Անտոնի Մարսիալը։

Եվ չնայած ՖԱ-ն իրավունք ունի մեղմացնել օտարերկրացի խաղացողների հանդեպ պահանջները, Դայկը գտնում է, որ Բրեքսիտը նաև դրական պահեր ունի տեղացի սաների համար։

«Տհաճ կլիներ, եթե Եվրոպայի որոշ հրաշալի խաղացողներ չկարողանային գալ այստեղ, բայց չեմ կարծում, թե դա տեղի կունենա։ Կնվազի՞ օտարերկրացի խաղացողների թիվը – կախված կլինի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմաններից։

Անձամբ ես՝ միշտ ամաչել եմ, որ անգլիացի խաղացողների թիվը Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներում մշտապես նվազում է։ Հիմա այն 30 տոկոս է կազմում»։

Նախորդ հոդվածը‘Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդի Ալբան դժգոհ է «Եվրո 2016»-ը լուսաբանող լրագրողների աշխատանքից:’
Հաջորդ հոդվածը‘ Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը’