‘Դանակահարություն Կոմիտասի պողոտայում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է’

869

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-ին, ժամը 06.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Էդուարդ Օ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց Էդուարդ Օ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1992 թ. ծնված Խաչիկ Դ.-ն, որը նույն օրը, ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Խաչիկ Դ.-ն ձեռբակալված է:

Կատարվում է նախաքննություն

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. կա 3 տուժած’