‘Դանակահարություն` վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ’

662

Երեկ, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այնուհետև պարզ է դարձել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. ԱՄՆ-ն անակնկալ փոխել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի նորանշանակ դեսպանը հավատարմագիր է հանձնել Ս. Սարգսյանին’