‘Դանակահարված վարորդին վիրահատում են. Նրա կյանքին վտանգ չի սպառնում’

892

67 համարի երթուղին սպասարկող վարորդը, ում դանակահարել էին այսօր Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի դիմաց, 1980 թ. ծնված Ալեքսան Ղազարյանն է: Ըստ ԳԱԼԱ-ի՝ նրան դանակահարությունից անմիջապես հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, վարորդը եղել է գիտակից վիճակում, դանակի հարվածը հասցվել է թեւին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի  վիրահատարան, եւ այս պահին վիրահատվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախքան դանակահարությունը վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: 

Տարածված տեղեկությունն այն մասին, թե վիճաբանությունն առաջացել է 100 դրամի պատճառով, առայժմ չի հաստատվում:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում չեն պատասխանում iLur.am-ի հեռախոսազանգերին:  

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Մանկությունից տրանսպորտ նստած չկամ’
Հաջորդ հոդվածը‘Օվանիտաս. Բաց մեղայագիր ՀՀ վարչապետին’