‘Դանակահարված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ‘

767

Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Պարզվել է, որ նա 1978 թ. ծնված Վարդան Մանուկյանն է:
Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն: 
Ժամը 12.30-ին Ակսել Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Յուժնո-Սախալինսկի եկեղեցում կրակ բացած անձը խոստովանական ցուցմունքներ է տվել’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանը որբի գլուխ չի’