‘ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղին նախապատրաստվող ֆուտբոլիստների անունները’

864

Դանիայի հավաքականը գլխավոր մարզիչ Մորտին Օլսենը  հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ազգային հավաքականի հետ ընկերական  և  Հայաստանի ազգային ընտրանու հետ Եվրո-2016-ի  ընտրական փուլի հանդիպումներին:

Հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ` Կասպեր Շմեյխել («Լեյսթեր», Անգլիա), Նիկոլայ Լարսեն («Օլբորգ»), Ստեֆան Անդերսեն («Կոպենհագեն»),

Պաշտպաններ` Անդրեաս Բյելանդ («Տվենտե», Հոլանդիա), Դանիել Ագեր («Լիվերպուլ», Անգլիա), Դանիել Վաս («Էվիան», Ֆրանսիա), Յոնաս Կնուդսեն («Էյսբերգ»), Սիմոն Կյաեր («Լիլլ», Ֆրանսիա), Պետեր Անկերսեն («Զալցբուրգ», Ավստրիա), Նիկոլայ Բոիլեսեն («Այաքս», Հոլանդիա),

Կիսապաշտպաններ`  Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ», Անգլիա),  Յակոբ Պոուլսեն («Միտյուլանդ»), Կասպեր Կուսկ («Տվենտե», Հոլանդիա), Լեոն Անդրեասեն («Հանովեր», Գերմանիա), Ռասմուս Վյուրց («Օլբորգ»), Միքաել Կրոն-Դելի («Սելտա», Իսպանիա), Պյեռ-Էմիլ Հոյբերգ («Բավարիա», Գերմանիա), Տոմաս Կալենբերգ («Բրոնդբյու»),

Հարձակվողներ` Վիլիամ Կվիստ («Շտուտգարտ», Գերմանիա), Մարտին Բրայթվեյթ («Թուլուզ», Ֆրանսիա), Լասե Շյոնե («Այաքս»,Հոլանդիա):

Հիշեցնենք, որ Դանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Շահութահարկի գծով Հայաստանը մյուս երկրների շարքում կիսում է 19-25-րդ տեղերը’